Շչակների փորձարկում՝ Արագածոտնի մարզի 4 բնակավայրերում • Tribune.am

Հոկտեմբերի 5-ին Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում կփորձարկվեն էլեկտրական շչակները։

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ փորձարկումները կանցկացվեն հետևյալ ժամանակացույցով՝

  • 10:00-10:30՝ Հակո բնակավայրում,
  • 11:00-11:30՝ Սորիկ բնակավայրում,
  • 12:00-12:30՝ Արևուտ բնակավայրում,
  • 13:00-13:30՝ Ուջան բնակավայրում։

Փրկարար ծառայությունից խնդրում են բնակիչներին չանհանգստանալ՝ նշելով, որ շչակների գործարկումը նախատեսված է փորձարկման նպատակով։

Leave a Comment