Հայ բռնցքամարտիկներ Ռոմիկ Հարությունյանը և Նարեկ Կիրակոսյանը հաղթանակով են մեկնարկել Մոնտենեգրոյում ընթացող Եվրոպայի Մ17 առաջնությունում, հայտնել են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։
66 կգ քաշային Հարությունյանը հաղթել է իր առաջին մենամարտում։ 75 կգ Կիրակոսյանը Սլովակիան ներկայացնող մրցակցին հաղթել է բացահայտ առավելությամբ։ Կիրակոսյանն առաջին ռաունդում երեք անգամ նոկդաունի է ենթարկել մրցակցին։
Եվրոպայի Մ17 առաջնությունն անցկացվում է Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում։ Մրցաշարը մեկնարկել է հոկտեմբերի 1-ին։
Հայաստանն առաջնությունում ներկայացնում է 16 բռնցքամարտիկ՝ 13 պատանի և 3 աղջիկ։ Մրցաշարին մասնակցում է շուրջ 40 երկրի մարզիկ։
