Անժամանակ մահացել է Այնթապի դպրոցի աշակերտուհի Միլենա Սողոյանը. Լուսանկար •

Այնթափի թիվ մեկ դպրոցից հայտնում են.

«Խոր վշտով տեղեկացանք մեր դպրոցի սիրելի սան Միլենա Սողոյանի անժամանակ մահվան մասին։

Նրա բացակայությունը մեծ ցավ ու դատարկություն կթողնի դասընկերների, ուսուցիչների և բոլոր նրանց սրտերում, ովքեր ճանաչել են նրան։

Այս ծանր պահին մեր խորին ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում Միլենա Սողոյանի ընտանիքին, հարազատներին և մտերիմներին։

Այնթապի հ. 1 միջնակարգ դպրոցի ողջ անձնակազմը և աշակերտական համայնքը սգում են մեր սիրելի աշակերտի կորուստը։

Թող նրա լուսավոր հիշատակը միշտ ապրի նրան ճանաչողների սրտերում>։

Blog Image

Leave a Comment