Սրա ծպտունը լսեցի՞ք

Սրա ծպտունը լսեցի՞ք

04.10.2026 | 10:52


Մեր մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, ինչքան հասկացել եմ, լծվել է Հայաստան ներխուժած ազերի զինվորականի իրավունքների պաշտպանության գործին։

Հիմա ես ձեզ ասեմ.

Բազմաթիվ հայ ընդդիմադիրներ ձերբակալվեցին՝ բոլոր հնարավոր իրավունքների խախտմամբ. սրա ծպտունը լսեցի՞ք:

Մտավորականներ, սրբազաններ և պարզ բլոգերներ ձերբակալվեցին՝ իրավունքների խախտմամբ. սրա ծպտունը լսեցի՞ք:

Բազմաթիվ արցախցիների իրավունքներ խախտվեցին. սրա ծպտունը լսեցի՞ք:

Բազմաթիվ հավատացյալների և ընդհանրապես Առաքելական եկեղեցու իրավունքներ խախտվեցին. սրա ծպտունը լսեցի՞ք:

Բազմաթիվ հայ զինվորների՝ խաղաղ պայմաններում իրավունքներ խախտվեցին, ներառյալ կյանքի իրավունքը. սրա ծպտունը լսեցի՞ք:

Հայրենիք վերադարձող բազմաթիվ հայերի իրավունքներ խախտվեցին. սրա ծպտունը լսեցի՞ք:

Նիկոլը խախտեց բազմաթիվ աշխատող հայերի աշխատանքային և զբաղվածության բոլոր օրենքները. սրա ծպտունը լսեցի՞ք:

Ցուցակը կարելի է անվերջ շարունակել. սրա ծպտունը կլսե՞ք:

Հիմա ադրբեջանցի զինվոր «խեղճը» տուժել է «ագրեսիվ» հայ մոր ձեռքերից։

Ի՞նչ մեղք ենք մենք, Աստվա՛ծ իմ։

Կարեն ՄԽԻԹԱՐՅԱՆ

Մեկնաբանություններ

Leave a Comment