Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Իրանում

Հոկտեմբերի 4-5-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Իրանի Իսլամական Հանրապետություն։

Միրզոյանը հանդիպումներ կունենա Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի և երկրի բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ։ Կողմերը կքննարկեն հայ-իրանական երկկողմ հարաբերությունների օրակարգն ու տարածաշրջանային զարգացումները։

Leave a Comment