
Հանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ամեն օր նիկոլն ու իլհամը հանգամանալից բացատրում են, թե հայի տեղը որն է, արդեն օրինակով էլ են ցուցանում:
Սեփական իրավունքից ու սեփական հայրենիքից, տնից ու տեղից հրաժարվածին, յուր ուժերից և ունակություններից հրաժարվածին, վիզ ծռած ու կզածին, օտարի ծառային երկրի ղեկավար կարգածին, դրա հետ գործակցածին, ձեռք սեղմածին ու դրա սուտը ամեն օր սիրով ընդունածին ոչ ոք չի ընկալում և ճանաչում… նույնիսկ աստվածները երես կթեքեն նման ազգերից:
Այսպիսին է հայի Մեծ Ամոթի շրջանը:
Ով կմտածեր, որ ցեղասպանություն տեսած ժողովուրդը կամովին անպատվության և ստորացման ճանապարհը կառնի»։
Աղբյուրը` Հովհաննես Ավետիսյան