Եղանակը Հայաստանում և Արցախում հոկտեմբերի 4-ին – armeniatoday.am

Հայաստանում հոկտեմբերի 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։  Քամին արևմտյան է` 2-5 մ/վ արագությամբ։

Երևանում ցերեկը կանխատեսվում է +21-23 աստիճան, երեկոյան՝ +14-16 աստիճան։

Շիրակի մարզում ցերեկը սպասվում է +12-16 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի +12-15 աստիճանի, նախալեռնային շրջաններում՝ +17-19 աստիճանի: Գեղարքունիքում ցերեկը կանխատեսվում է +10-14 աստիճան։ Լոռու մարզում սպասվում է +12-16 աստիճան։

Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի +13-16 աստիճանի, հովտային շրջաններում՝ +16-19 աստիճանի: Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է +12-15 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ +16-20 աստիճան։

Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկը կանխատեսվում է մինչև +19-22 աստիճան, հովտային շրջաններում՝ +20-23 աստիճան։ Արմավիրում կեսօրին կդիտվի +20-23 աստիճան տաքություն։

Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է +11-15 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ +20-23 աստիճան։ Սյունիքի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է +6-10, նախալեռնային շրջաններում՝ +10-14 աստիճան, հովտային շրջաններում՝ +14-18 աստիճան։

Արցախում կանխատեսվում է 16 աստիճան տաքություն, հայտնում է Yandex.com-ը։

Leave a Comment