Ամբողջ ձեր ուզածը

Ամբողջ ձեր ուզածը

04.10.2026 | 00:04

«Ոչ տեսք ուներ նա և ոչ էլ վեհություն:

Նայեցինք մենք նրան, բայց նա ոչ տեսք ուներ

և ոչ էլ գեղեցկություն» (Եսայի, ԾԳ. 2)։

Իմ որդիներ, այստեղ Եսային խոսում է այն սքանչելի պայծառատեսության մասին, որ տրված է միայն նրանց, ովքեր հոգով են առաջնորդվում: Իսկ նրանք, ովքեր Ինձ չեն ճանաչում, Իմ մեջ չեն գտնի մի բան, որ գրավիչ լինի իրենց:

Ինձ ճանաչողների համար չկա մի բան, որ Ինձնից ավելի ցանկալի լինի: «Չուներ գեղեցկություն, որ նրան ցանկալի դարձներ մեզ»:

Ախ սիրելիներ, մոտեցեք Ինձ. է’լ ավելի մոտեցեք: Տեսեք Ինձ այնպես, ինչպես կամ իրականում, որպեսզի դուք այսուհետև ունենաք Ինձ մոտ ձեր որոնածը գտնելու անխաբ հրճվանքը: Եվ կատարումը ձեր այն ցանկությունների, որ կամենում եք գտնել Տիրոջ, Վարդապետի և Բարեկամի մեջ:

Մեկնաբանություններ

Leave a Comment