Ադրբեջանն ու Իրանը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր – armeniatoday.am

Ադրբեջանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովը և Աբբաս Արաղչին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակն ու անվտանգության հարցերը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությանը։

Գերատեսչության տվյալներով՝ Բայրամովը ցավակցություն է հայտնել իրանցի գործընկերոջը՝ քրոջ մահվան կապակցությամբ։
«Հեռախոսազրույցի ընթացքում Բայրամովը խորին ցավակցություն է հայտնել իր գործընկերոջը քրոջ մահվան կապակցությամբ, համբերություն մաղթել հանգուցյալի ընտանիքին և հարազատներին։ Կողմերը նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանում առկա իրավիճակի և անվտանգության հարցերի շուրջ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նախարարները քննարկել են նաև Ադրբեջանի և Իրանի հարաբերությունների ներկա վիճակն ու դրանց զարգացման հեռանկարները։

Արաղչին քրոջ մահվան մասին հայտնել էր հոկտեմբերի 1-ին։

Leave a Comment