Փաստինֆո-ի լրագրողը հիվանդանոցի բակում զրուցել է Շաքի գյուղում ադրբեջանցու կողմից վիրավորված Անի Ավետիսյանի մերձավորների հետ, որից պարզ է դառնում, որ վերջինս շատ ավելի ծանր վիճակում է, քան ներկայացվում է:
Ավելին, հարազատների պնդմամբ՝ բժիշկները պայքարում են Անիի ոտքը փրկելու համար: Վերջինիս դեռ բազում վիրահատություններ են սպասվում:
Հարազատները զայրացած են ինչպես տվյալ գյուղի վարչական ղեկավարի, այնպես էլ իշխանությունների վարքից, որոնք ակնհայտորեն խեղաթյուրել են իրականությունը:
Առողջություն իրական սխրանք գործած Անի Ավետիսյանին և նրա երեխաներին:
Այս թեման բոլոր առումներով պետք է պահել ուշադրության կենտրոնում` նաև սատարում ապահովելով այս ընտանիքին:
Թեմային առնչվող նյութերը` մեկնաբանությունում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: