Ռուս սահմանապահների հեռանալուց հետո այս ձևո՞վ են պահելու թուրք-հայկական սահմանը. Ստեփան Դանիելյան



Եթե ադրբեջանցի զինվորին, սահմանն անօրինական կերպով հատելու դեպքով քրեական պատասխանատվության չենթարկեն, ապա կարելի է հետևություն անել, որ Հայաստանի Հանրապետությունը չգիտի, թե որտեղով է անցնում սահմանը, այսինքն` չի ընդունում, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահման գոյություն ունի։

Եթե չդատի զինված սահմանախախտին, ապա առաջանում է հարց, թե ՀՀ-ի և ՀԱՊԿ-ի դիրքորոշումների միջև ինչ տարբերություն կա, եթե Ջերմուկի ընդհարման ժամանակ սահմանի գոյության խնդիր էր առաջացել։

Եվս մեկ հռետորական հարց. ապագայում, ռուս սահմանապահների հեռանալուց հետո, այս ձևո՞վ են պահելու թուրք-հայկական սահմանը, երբ սահմանը հեշտությամբ հատող զինված քրդերին հետապնդող զինված թուրք հատուկ ջոկատայինները ներթափանցեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment