Հիշողության թարմացում։
Վարչակարգի սիրահարներին հիշեցնեմ նրանց առաջնորդի մտքերն ուղղված Արցախի ժողովրդին 2018-ի մայիսի 1-ին։
«Սիրելի արցախցիներ, համոզված եղեք, որ սիրո եւ համերաշխության հեղափոխությունը ոչ միայն որեւէ վտանգ չի պարունակում, այլեւ նորանոր հնարավորություններ է բացում Արցախի ժողովրդի ու Արցախի պետականության համար»։
Նիկոլ Փաշինյան, 2018-ի մայիսի 1 Ազգային ժողով, ք.Երեւան։
Տարիներ անց նույն անձն ու թիմը հանձնեցին Արցախն Ադրբեջանին եւ ԱԺ ամբիինից Ղարաբաղյան շարժումը սխալ համարեցին, իսկ Արցախն էլ՝ թոկ։
Ասածս ի՞նչ է… կյանքը ցույց է տվել, որ չկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում ու տարիներ անց հակառակը պնդում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: