ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հոկտեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը Շիրակի, Լոռիի, Գեղարքունիքի, Արագածոտնի և Կոտայքի լեռնային շրջանների առանձին հատվածներում օդում սպասվում է 0․․․․-2, հողի մակերևույթին -3․․․․-4 աստիճան ցուրտ։ Հորդորում ենք կատարել բերքահավաք։
Հանրապետության տարածքում հոկտեմբերի 3-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 5-ին կեսօրից հետո, 6-8-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հոկտեմբերի 3-ի ցերեկն առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Հոկտեմբերի 4-ին, 5-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 4-ի գիշերը կնվազի 3-5 աստիճանով։
Երևան քաղաքում՝ հոկտեմբերի 3-ի ցերեկը, 5-ին` առավելապես երեկոյան ժամերին, 6-8-ին՝ գիշերը և երեկոյան սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ արագությամբ։ Հոկտեմբերի 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։