Իրանը նոր հարձակման դեպքում «տեխնոլոգիական անակնկալներ» է խոստացել – armeniatoday.am

Իրանը նոր հարձակման դեպքում հակառակորդի դեմ կկիրառի «տեխնոլոգիական անակնկալներ», հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գլխավոր հրամանատարի տեղակալ, գեներալ-մայոր Մոստաֆա Իզադին, հայտնում է իրանական Mehr գործակալությունը։

Նրա խոսքով՝ իրանական զինված ուժերը զգալի հաջողությունների են հասել ցամաքային, օդային, հակաօդային և ռազմածովային ոլորտներում։ Մշակված տեխնոլոգիաներից մի քանիսն արդեն կիրառվել են մարտի դաշտում, մյուսները նախատեսվում է կիրառել ապագայում։

Իզադին չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ տեխնոլոգիաների մասին է խոսքը։

Հայտարարությունը հնչել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմական ներկայության ընդլայնման ֆոնին․ Վաշինգտոնը տարածաշրջան է ուղարկում երրորդ ավիակիրը և 9 հազար զինծառայող։

ԻՀՊԿ-ն ավելի վաղ արդեն զգուշացրել էր Իրանի դեմ նոր հարձակումների դեպքում հակամարտության աշխարհագրության հնարավոր ընդլայնման մասին։ Կորպուսի ներկայացուցիչ Հոսեյն Մոհեբբին հայտարարել էր, որ Թեհրանը կարող է կիրառել այլ սպառազինությունն ու ռազմական մարտավարությունը, ինչպես նաև ընդլայնել թիրախների ցանկը։

Leave a Comment