ՄԻՊ Անահիտ Մանասյանն այցելել է հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին


Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ ուսումնասիրվել են Շաքիում տեղի ունեցած դեպքի հետևանքով հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանի բժշկական օգնության և սպասարկման իրավունքի ապահովմանն առնչվող հարցերը։

ՄԻՊ-ի փոխանցմամբ՝ Անի Ավետիսյանի, նրա երեխաների իրավունքների, ինչպես նաև դեպքի հետ կապված իրավունքներին վերաբերող բոլոր հարցերը գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո և հասցեավորվելու են ըստ իրավասության։

Նշված դեպքով իրականացվում է նաև ազատությունից զրկված անձի իրավունքների ապահովման մշտադիտարկում։

Leave a Comment