Բանտային ընթերցանություն. «ՈՒլիսես»

Բանտային ընթերցանություն. «ՈՒլիսես»

03.10.2026 | 13:30

Կալանավայրում կարդում են նույնիսկ դրսում գիրք չկարդացողները: Դրսում կարդացողներն առավել ևս կարդում են: Ես կասեի՝ գրքով լցնում են անսպառ ժամանակը:

Կալանավայրում երբեմն իրականանում են երազանքներդ:

Ճիշտ է, ոչ այն ձևով, ինչ պատկերացրել էիր, բայց, ամեն դեպքում, իրականանում են: Օրինակ՝ իրականանում է ազատ ժամանակ գտնելու և վաղուց պլանավորած գիրքը կարդալու երազանքդ:

Բանտային այս ամիսներին բազմաթիվ գրքեր եմ կարդացել: Բոլորը մասնագիտական են, բացի մեկից: Այդ մեկը վաղուց էի ուզում կարդալ, բայց ժամանակ չէի գտնում: Գտա՛: Կարդացի Ջեյմս Ջոյսի «Ուլիսես»-ը, որը հրաշալի թարգմանել է Սամվել Մկրտչյանը:

Փաստորեն, չկա չարիք՝ առանց բարիքի: Հանուն «ՈՒլիսեսի» կարելի էր նաև ապօրինաբար կալանավորվել:

Անդրանիկ Թևանյան

«Արմավիր» ՔԿՀ

03.10.2026թ.

Ծանուցում. Անդրանիկ Թևանյանի էջը վարում են իր թիմակիցները

Մեկնաբանություններ

Leave a Comment