Ադրբեջանի գիտահետազոտական այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի հիշողության վայրերը» նախագծի շրջանակում իբր բացահայտվել են կարևոր փաստեր այն մասին, որ ադրբեջանցիները դարեր շարունակ բնակվել են Գեղարքունիքի մարզում գտնվող Այգուտ գյուղում:
Նշվում է, որ հետազոտողների վկայակոչած տվյալները իբր վերցված են XIX-XX դարերին վերաբերող տարբեր արխիվային փաստաթղթերից և գրավոր աղբյուրներից։
Աշխատանքն իրականացվել է «Անհետացած քաղաքակրթություն» գրքի պատրաստման շրջանակում։ Այդ ընթացքում Հայաստանի տարածքում, այդ թվում՝ հեռավոր լեռնային շրջաններում, իրականացվել են լայնածավալ դաշտային աշխատանքներ՝ իբր ադրբեջանական ժառանգության պահպանված օբյեկտները հայտնաբերելու և փաստագրելու նպատակով։