
Երևան քաղաքում՝
Հոկտեմբերի 3-ին ժամանակ առ ժամանակ, 5-7-ին՝ երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ արագությամբ։ Հոկտեմբերի 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում՝
Հոկտեմբերի 3-ին՝ ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 5-7-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հոկտեմբերի 3-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Հոկտեմբերի 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 4-ի գիշերը կնվազի 3-5 աստիճանով։

Երևան քաղաքի հոկտեմբերի 3-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 30․5°C (2018թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 3.4°C (1970թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 16.6°C
Եղանակի կանխատեսումներին կարող եք ծանոթանալ նաև այստեղ: