
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում Էբոլայի համաճարակն արդեն ավելի քան 4 հազար մարդու կյանք է խլել, հայտնում է Actualite պորտալը՝ վկայակոչելով երկրի Հանրային առողջության ազգային ինստիտուտի (INSP) տվյալները։
«Յոթ նահանգներում (Էբոլայի – խմբ.) հաստատված 8300 դեպքերից մահացել է 4018 մարդ», – գրում է պորտալը։ Հրապարակման մեջ նաև նշվում է, որ 2162 տենդով հիվանդներ ապաքինվել են: