Հոկտեմբերի 1-ին Իտալիայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը հանդիպեց Հռոմի ԼՈՒԻՍՍ համալսարանի (Luiss, Libera Universita Internazionale degli Studi Sociali) միջազգային ուսանողների հետ։ Այս մասին հայտնել են Իտալիայում Հայաստանի դեսպանությունից:
Հանդիպման ընթացքում դեսպան Կարապետյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնայնություններն ու հիմնական ուղղությունները, խոսեց Հայաստան-Իտալիա հարաբերությունների ներկա փուլի մասին, ծանոթացրեց դիվանագիտական առաքելության, դեսպանության գործունեության hիմնական ուղղություններին: Ուսանողները հնարավորություն ունեցան հարցեր ուղղելու դեսպանին դիվանագիտական աշխատանքի, Հայաստանի արտաքին քաղաքականության և միջազգային հարաբերությունների տարբեր ասպեկտների վերաբերյալ։
Հանդիպումը կազմակերպվել էր «Leaders International Liaison Association» (LILA) նախաձեռնությամբ՝ ԼՈՒԻՍՍ համալսարանի հայ ուսանողների ներգրավմամբ։