Tert.am-ը գրում է․
Մեր ուժը հասավ նրան, որ մեր եվրոպացի գործընկերները մեր բոլոր նշած թերությունները ընդունեցին և հայտարարեցին, իսկ ինչ վերաբերում է իրենց վերջին արած եզրակացությանը, դա նույնպես այդ մեխանիզմի արդյունքն է։ Մենք հիմա հերթով ցույց կտանք մեր եվրոպացի գործընկերներին և հավատացեք շատ կարճ ժամանակահատվածում իրենք են մեզ օգնելու հեռացնելու այս իշխանությանը, Անժելա Թովմասյանին տված հարցազրույցում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։
«Մենք նորմալ հարաբերություն ենք ունենալու մեր եվրոպացի գործընկերների հետ, բերելու ենք խաղաղություն առանց զիջումների, ամենակարևորը վստահելի հարաբերություն ենք ունենալու, չի լինելու այնպիսի հարաբերություն ինչպես հիմա»,-նշել է նա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: