ՀՀ ֆինանսների նախարարը և ԶՖԳ տարածաշրջանային տնօրենը քննարկել են համագործակցության հնարավոր նոր ուղղությունները

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) եվրոպական հարևանության և ընդլայնման հարցերով տարածաշրջանային տնօրեն Ռիմա լը Կոգուիկի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնել են ֆինանսների նախարարությունից:

Նախարար Հովհաննիսյանը շնորհավորել է նորանշանակ տնօրենին և բարձր գնահատել ֆրանսիական կողմի օժանդակությունը ՀՀ Կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների օրակարգին:

Կողմերն այնուհետև անդրադարձել են քաղաքականության վրա հիմնված բյուջետային աջակցության վարկային ծրագրի մանրամասներին, ինչպես նաև ջրային ռեսուրսների կառավարման, գյուղատնտեսության, ջրամբարաշինության ոլորտների ծրագրերին:

Քննարկվել են նաև հետագա համագործակցության հնարավոր նոր ուղղությունները՝ մասնավորապես առողջապահության, մատչելի բնակարանաշինության, քաղաքային զարգացման, ջրային ենթակառուցվածքների, էներգետիկայի և առևտրի դիվերսիֆիկացման ոլորտներում։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով:

– See more at: https://minfin.am/hy/content/vahe_hovhannisyann_yndunel_e_zfg-i_patvirakutyany/?fbclid=IwY2xjawUs3YFleHRuA2FlbQIxMABwZG9mAWJyaWQRMW11OHRKemdmOTFPdUJ1TEJzcnRjBmFwcF9pZBAyMjIwMzkxNzg4MjAwODkyAAEeF_nZhpOV6DLDtCnKu6sh8nLH3HdN9qEYrgAxCzoi2wnJ5YfqPOJffq9V94U_aem_5V0IJQuA8Mogc2ZCrwa1eQ#sthash.0aK3be88.WzN8PFxN.dpuf

Leave a Comment