Սևան-Դիլիջան թունելում բախվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարները

Հոկտեմբերի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Սևան-Դիլիջան թունելում բախվել են «ԶԻԼ» մակնիշի, «ԳԱԶ 53» մակնիշի և «Shaanxi» մակնիշի բեռնատարները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան, սակայն թունելով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է։

Վթարի փաստով ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտում փաստաթղթեր են ձևակերպվել, որտեղ էլ պարզվում են բեռնատարների սեփականատերերի և վարորդների ինքնությունը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով` վթարից մոտ 1,5 ժամ անց երթևեկությունը թունելով վերականգնվել է։

Leave a Comment