Ռուսական մամուլն այս օրերին ակտիվորեն քննարկում է «Պուտինի ուղի» կամ «Պուտինի միջանցք» անունը ստացած տրանսպորտային նախագիծը: Հիշեցնենք, որ այդ նախագծի մասին հայտարարվել էր շաբաթվա սկզբում, Մոսկվայում: Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը:
«Երկուշաբթի օրը, Մոսկվայում՝ Կրեմլին շատ մոտիկ կանգնած որոշ կառույցների նախաձեռնությամբ անց էր կացվել գիտաժողով, որը կոչվում էր «Հարավային Կովկասում տրանսպորտալոգիստիկ կապերի զարգացման հեռանկարները»: Եվ ահա, այդ գիտաժողովի ժամանակ ներկայացվեց նախագիծ, որի աշխատանքային անունն է «Պուտինի ուղի» կամ «Պուտինի միջանցք»: Նպատակը պարզ է՝ կապել Ռուսաստանը Հայաստանի հետ երկաթգծի միջոցով, այսինքն՝ վերագործարկել այն երկաթգիծը, որը կար մինչև Խորհրդային միության փլուզումը»,-ասել է Երկանյանը:
Ինչո՞ւ հենց հիմա: Նախագիծը կապ ունի՞ «Թրամփի ուղի» նախագծի հետ և ի՞նչ է հայտնի այդ նախագծի հեղինակի մասին:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում: