
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել է ադրբեջանցու կրակոցից վիրավորված սյունեցի կնոջը, որը բուժում է ստանում Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում։
«Տեսակցեցի Անիին: Առողջական վիճակը կայուն է, ինքը՝ ամուր:
Վնասվածքների հետ կապված բուժօգնությունը էտապային ընթացքի մեջ է:
Անին իմ, մեր պրոֆեսիոնալ և հոգատար բուժանձնակազմի ուշադրության կենտրոնում է»,– գրել է նախարարը։
Աղբյուրը` Անահիտ Ավանեսյան