ԱԱԾ-ն հերքել է ՀՀ սահմանը մի քանի անձանց հատելու մասին տեղեկությունները

ՀՀ պետական սահմանն ապօրինի հատել է միայն մեկ անձ՝ Նասիմի Մուսաևը, որը դատարանի որոշմամբ կալանավորվել է, հայտնել է Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ)՝ արձագանքելով սոցցանցերում, լրատվամիջոցներում և այլ հարթակներում տարածվող տեղեկություններին։

ԱԱԾ-ն «բացարձակ անհիմն և իրականությանը չհամապատասխանող» է անվանել տեղեկությունները, թե սահմանը հատել է մեկից ավելի անձ, այդ թվում՝ դիվերսանտներ, որոնց որոնումները շարունակվում են։

Leave a Comment