Դրանք ընդգրկում են ավելի քան 1000 լիցեյ՝ երկրի ավագ դպրոցների մեկ քառորդը: Աշակերտները պահանջում են ավելի շատ ուսուցիչներ, ֆինանսավորում և նորմալ ուսումնական պայմաններ:
Մարսելում կնոջ դեմքը այրել են աերոզոլով՝ կրակայրիչի բոցի միջոցով.
Լա Սիոտայում ուսուցչին ծեծի են ենթարկել և վրան բենզին լցրել.
Բելֆորում ոստիկանը հարձակումից հետո հոսպիտալացվել է անգիտակից վիճակում:
Դեռահասները ջարդում են դպրոցները, հրդեհում մեքենաներն ու շենքերը, քարեր նետում ոստիկանների վրա և հարձակվում մանկավարժների վրա:
Տուժել է դպրոցների 65 աշխատակից, այդ թվում՝ 40 տնօրեն, վիրավորվել է 83 ոստիկան:
Հաղորդվում է առնվազն 2000 ձերբակալվածի մասին: Արգելափակված կամ փակված է 400 լիցեյ:
Տեսանյութերն այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: