Դոնի Ռոստովում բացվել է նոր որմնանկար՝ նկարիչ Մարտիրոս Սարյանի ստեղծագործության մոտիվներով, հայտնում է քաղաքի վարչակազմը։
Գունեղ պաննոն տեղադրվել է Կիզիտերինովսկայա Բալկա փողոցում՝ Սարյանի հուշարձանի հետևում գտնվող պատին։
Որմնանկարի ստեղծման գաղափարը պատկանում է Ռոստովի քաղաքային դումայի պատգամավորներ Միխայիլ Դիրացույանին և Գևորգ Գրիգորյանին։ Աշխատանքի հեղինակը ռոստովցի նկարիչ Գարիկ Ասլանյանն է։
Մարտիրոս Սարյանը ծնվել է 1880 թվականին Նոր Նախիջևանում՝ այժմ Դոնի Ռոստովի թաղամասերից մեկում։ Նկարիչը համարվում է XX դարի հայ կերպարվեստի խոշորագույն ներկայացուցիչներից մեկը։
