Երևանի Մինաս Ավետիսյան փողոցում՝ վիճաբանությունից հետո աջ ազդրի հատվածում վնասվածք է ստացել մեկ անձ, հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։
Ըստ գերատեսչության՝ հոկտեմբերի 2-ին՝ ժամը 17։25-ին, բժշկական կենտրոններից մեկից ահազանգ է ստացվել, որ աջ ազդրի հատվածում առկա վնասվածքով շտապօգնության կողմից բուժօգնության է տեղափոխվել մեկ անձ։
ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների օպերատիվ խմբերը ձեռնարկում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Shamshyan.com-ի տվյալներով՝ վիրավորը հրազենային վնասվածք է ստացել, և հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում։
