Քննարկվել են Երևանի և Լիոնի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները


Քաղաքականություն


Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ Լիոն կատարած այցի շրջանակում ջերմ հանդիպում է ունեցել Լիոնի քաղաքապետ Գրեգուար Դուսեի հետ։


«Մտքեր փոխանակեցինք Հայաստանի և Լիոնի միջև ձևավորված բարեկամական կապերի, ինչպես նաև Երևանի և Լիոնի միջև հաստատված գործընկերության զարգացման շուրջ։


Անդրադարձանք համագործակցության ընդլայնման հնարավորություններին՝ տնտեսական, մշակութային, կրթական, նորարարության և տեղական ինքնակառավարման ոլորտներում»,- տեղեկացրել է դեսպանը։


 


Leave a Comment