Մինաս Ավետիսյան փողոցում վիճաբանության հետևանքով մեկ անձ վիրավորվել է

Մինաս Ավետիսյան փողոցում վիճաբանության հետևանքով մեկ անձ վիրավորվել է

Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 17։25-ին, բժշկական կենտրոններից մեկից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ աջ ազդրի հատվածում առկա վնասվածքով շտապօգնության կողմից բուժօգնության է տեղափոխվել մեկ անձ։

Ըստ նախնական տվյալների՝ նշված անձը վնասվածք է ստացել Երևանի Մինաս Ավետիսյան փողոցում՝ վիճաբանության ընթացքում։ ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների օպերատիվ խմբերը ձեռնարկում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment