
Շվեյցարիայի նախագահ և էկոնոմիկայի նախարար Գի Պարմելենը հայտարարել է տարվա վերջին՝ երկրի նախագահի պաշտոնում իր մեկամյա ժամկետի ավարտից հետո Դաշնային խորհրդի (երկրի կառավարության) կազմից դուրս գալու որոշման մասին, հայտնում է Le Temps-ը։ Պարմելենը իր այդ քայլը հիմնավորել է «այլ ակտիվ ուժերի համար տեղ ազատելու ցանկությամբ, որպեսզի նրանք նույնպես կարողանան իրենց փորձել ազգային քաղաքականության մեջ»։
Շվեյցարիայի Դաշնային խորհուրդը բաղկացած է յոթ դաշնային խորհրդականներից (նախարարներից), որոնք բոլոր որոշումներն ընդունում են կոնսենսուսով և ամեն տարի հերթափոխով ստանձնում են նախագահի պաշտոնը։
Պարմելենը Շվեյցարիայի կառավարությունում աշխատել է տասը տարի, ինչը երկրի համար ռեկորդային ցուցանիշ է։ Նա զբաղեցրել է էկոնոմիկայի, կրթության և հետազոտությունների նախարարի պաշտոնները։