Հակակոռուպցիոն կոմիտեն Armenia Today-ին հաստատել է ընտրակաշառքի գործով «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի ձերբակալումը։
Դաշինքի Վանաձորի ներկայացուցիչ, պատգամավորի թեկնածու Արթուր Օհանյանի ձերբակալման մասին առավոտյան Facebook-ում հայտնել էր հասարակական-քաղաքական գործիչ Նարեկ Մանթաշյանը։
«Ընտրակաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 2 անձ, այդ թվում՝ «Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածու Ա.Օ.-ն»,- հայտնել է կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
Քրեական վարույթի այլ մանրամասներ, այդ թվում՝ Օհանյանի դատավարական կարգավիճակը, Հակակոռուպցիոն կոմիտեից դեռ չեն հայտնել։
