
Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանը հայտարարել է․ «Ադրբեջանից կրակոցի դեպքում չսպասեք պատասխան կրակոց․ դա ՀՀ-ին խաղաղություն չի բերի»։ Սա է ՔՊ-ի խաղաղության բանաձևը՝ կրճատել պարտադիր զինծառայության ժամկետը, այսինքն՝ բանակի թվաքանակը , կրճատել ռազմական ծախսերը, չկրակել, եթե անգամ ադրբեջանական զինուժը գլխիդ կրակ է թափում, կատարել ադրբեջանական բոլոր պահանջները, հույս ունենալով, որ նրանք բարի կլինեն, չեն ոչնչացնի իրենց։ Սա շարունակվող, չավարտվող կապիտուլյացիա է»։
Աղբյուրը` Ոսկան Սարգսյան