
Քրեական վարույթի շրջանակում Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով, հայտնել է ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը։
Հիշեցնենք, որ ադրբեջանցի զինծառայողը հայ կնոջ վրա կրակել էր՝ երեք երեխայի ներկայությամբ. կինն ինքնապաշտպանվել էր:
Դատախազությունից տեղեկացրել էին՝ Շաքիում արձանագրված դեպքով նախաձեռնվել է քրվարույթ՝ պետական սահմանն ապoրինի հատելու հոդվածով: Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան: