Ռուսաստանցի հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Պեկինում անցկացվող ATP 500 մրցաշարի քառորդ եզրափակիչ՝ երկրորդ շրջանում հաղթելով սլովակ Ալեքս Մոլչանին։
Հոկտեմբերի 2-ին կայացած հանդիպումն ավարտվել է Խաչանովի հաղթանակով՝ 7:5, 6:3 հաշվով։ ATP-ի վարկանիշում 26-րդ տեղը զբաղեցնող Խաչանովը հաղթել է աշխարհի 96-րդ ռակետին։
Մրցաշարի նախորդ փուլում Խաչանովը 6:3, 6:3 հաշվով հաղթել էր կանադացի Ֆելիքս Օժե-Ալյասիմին, որը համաշխարհային վարկանիշում զբաղեցնում է հինգերորդ տեղը։
Քառորդ եզրափակիչում Խաչանովը կհանդիպի լեհ Հուբերտ Հուրկաչի և ֆրանսիացի Արթուր Ժեայի հանդիպման հաղթողի հետ։
