Վահագն Խաչատուրյանն ու Չեխիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը

Վահագն Խաչատուրյանն ու Չեխիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Չեխիայի ազգային տոնի՝ Պետականության օրվա կապակցությամբ ընդունել է Հայաստանում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետեր Պիրունչիկին։

Նախագահը շնորհավորել է դեսպանին և նրա միջոցով՝ Չեխիայի ժողովրդին ու իշխանություններին՝ մաղթելով խաղաղություն, բարօրություն և առաջընթաց։ Նախագահ Խաչատուրյանը նշել է, որ Հայաստանի և Չեխիայի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները շարունակում են զարգանալ՝ ընդգրկելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նոր ուղղություններ։

Դեսպան Պիրունչիկը շնորհակալություն է հայտնել ընդունելության և բարեմաղթանքների համար՝ ընդգծելով Չեխիայի պատրաստակամությունը խորացնելու Հայաստանի հետ համագործակցությունը։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների զարգացմանը, տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորություններին, ինչպես նաև Հայաստանի և Չեխիայի փոխգործակցությանը Եվրոպական միության շրջանակում։ 

Գնահատեք հոդվածը

Leave a Comment