
Հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ, ընթանում է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սերգսյանի գործով դատական նիստը:
Սարգսյանի պաշտպանական թիմը միջնորդել էր, որ քրգործը կարճվի: Դատարանը, սակայն, այս միջնորդությունը չբավարարեց:
Հիշեցնենք՝ ըստ մեղադրանքի, Սերժ Սարգսյանը 2000-2007 թվականներին, զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը, անտեսել է կառավարության համապատասխան որոշումների պահանջները և օտարել ՊՆ հաշվեկշռում գտնվող՝ պատմության և մշակույթի անշարժ հուշարձան համարվող Գյումրու «Սև բերդ» ամրոցն ու հարակից հողատարածքը։
Այս պահին ելույթ է ունենում պաշտպան Ամրամ Մակինյանը՝ նշելով, որ պաշտպանությունը չի ընդունում առաջադրված մեղադրանքը: