«Ուկրաինան հարվածներ է հասցրել Սամարայի և Վոլգոգրադի մարզերի նավթային օբյեկտներին»․ Զելենսկի

«Ուկրաինան հարվածներ է հասցրել Սամարայի և Վոլգոգրադի մարզերի նավթային օբյեկտներին»․ Զելենսկի

Ուկրաինայի պաշտպանության ուժերը հարվածներ են հասցրել Ռուսաստանի Սամարայի և Վոլգոգրադի մարզերի նավթային օբյեկտներին։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ «Արդյունավետ աշխատանք է իրականացվել Սև ծովում, ինչպես նաև Վորոնեժի, Նիժնի Նովգորոդի, Վոլգոգրադի, Սամարայի և Կրասնոդարի մարզերում՝ օդանավակայանների, ձեռնարկությունների, նավթավերամշակման գործարանների, հրթիռատիեզերական կենտրոնի և օկուպանտների զինամթերքի պահեստների ուղղությամբ»,- նշել է Զելենսկին։

Leave a Comment