Հայաստանի հինգ մարզի որոշ հատվածներում հոկտեմբերի լույս 4-ի գիշերը օդի ջերմաստիճանի զգալի նվազում է կանխատեսվել, հնարավոր է ցրտահարություն:
Շիրակում, Լոռիում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային գոտիներում, ինչպես նաև Գեղարքունիքի առանձին հատվածներում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 0…−2°C։ Հողի մակերևույթին ջերմաստիճանը կհասնի −3…−4°C-ի, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:
Նշված տարածքներում հորդորում են իրականացնել բերքահավաք՝ սպասվող ցրտահարությունից առաջ։
Հանրապետության տարածքում hոկտեմբերի 2-ի ցերեկը, 3-ին՝ ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 5-7-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հոկտեմբերի 2-ի ցերեկը, 3-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Հոկտեմբերի 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 4-ի գիշերը կնվազի 3-5 աստիճանով։
Երևանում hոկտեմբերի 2-ի ցերեկը, 3-ին ժամանակ առ ժամանակ, 5-7-ին` երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ արագությամբ։ Հոկտեմբերի 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ցերեկային ժամերին սպասվում է +21․․․+23 աստիճան: