«Իրենց բանակի 90 տոկոսն այս վիճակում է»․ Մհեր Հակոբյան

«Իրենց բանակի 90 տոկոսն այս վիճակում է»․ Մհեր Հակոբյան

Ռազմական հարցերով վերլուծաբան Մհեր Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նայեք թշնամու այս զինվորին: Լավ նայեք և հիշեք…
Երբ որ մեզ ահաբեկում են՝ ներկայացնելով իրենց հատուկ նշանակության ուժերի հաղթանդամ և լավ սպառազինված ռազմիկներին, միշտ հիշեք, որ իրենց բանակի 90 տոկոսն այնուհանդերձ ՀԵՆՑ ԱՅՍ վիճակում է: Մնացածը քարոզչություն է:
Հաղթանդամ հատուկջոկատայիններ մենք ևս ունենք, բայց դուք իրենց սովորաբար չեք տեսնում, այլ տեսնում եք սովորական զինվորին, քանի որ կենցաղում շփվում եք հենց սովորական զինված սովորական զինվորի հետ: Դրան հակառակ՝ թշնամին իր սովորական զինվորին մեզ որպես կանոն ցույց չի տալիս, այլ մշտապես ցույց է տալիս հաղթանդամ հատուկջոկատայինների: Սա հոգեբանական պայքարի ձևերից մեկն է:
Սա լավ հիշեք: Իրենց բանակի 90 տոկոսն այս վիճակում է»:

Աղբյուրը`   Մհեր Հակոբյան

Leave a Comment