Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը՝ խաղաղության համաձայնագրի կնքման վերջին քայլն է. Հիքմեթ Հաջիև


Միջազգային


Ադրբեջանը սպասում է միայն մեկ վերջին քայլին՝ Հայաստանի Սահմանադրությունում Ադրբեջանին ներկայացվող տարածքային պահանջներին վերաբերող փոփոխությունների կատարմանը, որից հետո վերջնական խաղաղության համաձայնագիրը իրականություն կդառնա։

Այս մասին Բաքվում կայացած CAMCA 2026 տարածաշրջանային համաժողովում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով վարչության ղեկավար Հիքմեթ Հաջիևը։

Նրա խոսքով՝ Հարավային Կովկասում հաստատվել են խաղաղություն և անվտանգություն, սակայն կարևոր է ապահովել դրանց կայունությունը։

Նա նշել է, որ երկար տարիներ շարունակված հայ-ադրբեջանական հակամարտությունը կարգավորվել է, և Ադրբեջանը ցուցաբերել է ռազմավարական համբերություն և առաջնորդություն։

«Մենք միշտ ասել ենք, որ հաղթել ենք պատերազմում, սակայն կարևոր էր ևս մեկ բան անել՝ հաղթել խաղաղությունը։ Դա իսկապես չափազանց բարդ խնդիր էր, որը պահանջում էր ռազմավարական մտածողություն, համբերություն և նախագահի առաջնորդություն», – ընդգծել է նախագահի օգնականը։

Հաջիևի խոսքով՝ այժմ տարածաշրջանում փաստացի խաղաղություն է։

«Ինչպես ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, մենք ապրում ենք խաղաղության պայմաններում և նույնիսկ սովորում ենք ապրել խաղաղության պայմաններում։ Մեր անկախության առաջին օրերից մենք մեր երկրում բավարար խաղաղություն չենք ունեցել։ Սակայն այժմ մենք ակտիվորեն աշխատում ենք, և այսօր տարածաշրջանում փաստացի խաղաղություն է։ Այնուամենայնիվ, խաղաղությունը չպետք է մնա միայն թղթի վրա», – նշել է նա։

Հ. Հաջիևը հավելել է, որ խաղաղության համաձայնագրի վերջնական կնքման համար ակնկալվում է Հայաստանի Սահմանադրությունում համապատասխան փոփոխությունների կատարումը։


Leave a Comment