Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Կենտրոն վարչական շրջանում՝ Երևանի քաղաքապետարանի և Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանի աշխատավայրից 1-2 կիլոմետր հեռավորության վրա՝ Սարյան փողոցում, 1 գիշերում տեղի ունեցավ մայթի «գրավում»։ Երեկ գիշերը մի քանի ժամվա ընթացքում ապակեպատ կրպակ են տեղադրել մայթին, ինչը անհարմարություն է ստեղծում հետիոտների համար, ու ինչքան էլ քաղաքապետարանի պատասխանատուներն ու Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը հիմա հայտարարեն, թե իրենք մտածում են հետիոտների ազատ տեղաշարժի համար, այս պատկերն այլ բան է հուշում։
Թե ով է տեղադրողը և արդյոք թույլտվություն ունի, դեռևս հայտնի չէ։ Միայն հայտնի է, որ տեղադրողը նաև փակցրել է թուղթ՝ «տրվում է վարձով» հայտարարությամբ։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
© https://shamshyan.com/hy/article/2026/10/02/1313918
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: