Շաքիում ադրբեջանցու ներխուժման և բնակիչներին վնասելու դեպքով վարույթը 5 հոդվածով է

Շաքիում ադրբեջանցի զինծառայողի ներխուժման և բնակչուհուն վիրավորելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի հինգ հոդվածով, Armenia Today-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։

Վարույթները վերաբերում են զենքի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս հասցնելուն, հրազենի ապօրինի շրջանառությանը, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելուն, պետական սահմանն ապօրինի հատելուն և հրազենի մաքսանենգությանը։

Դատախազությունից տեղեկացել ենք, նաև, որ սահմանի ապօրինի հատման և հրազենի մաքսանենգության մասով նախաձեռնված վարույթը միացվել է մայր վարույթին։

Leave a Comment