Իրանի հետ քննարկվել են սահմանային ենթակառուցվածքների վերազինման հարցերը – Նորություններ 02.10.2026

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Արման Խաչատրյանը երեկ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանի գլխավորությամբ մասնակցել է Հայաստան-Իրան սահմանի «Նորդուզ» անցակետում կայացած ՀՀ-ԻԻՀ միջգերատեսչական հանդիպմանը։ 

Իրանական կողմը ներկայացված էր Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռեզա Աքբարիի ղեկավարությամբ:

Կողմերը քննարկել են սահմանային ենթակառուցվածքների վերազինման, բեռնափոխադրումների ծավալների մեծացման մեխանիզմները:

Փոխնախարարներ Ղալեչյանը և Աքբարին գործնական պայմանավորվածություն են ձեռք բերել կարգավորել երկկողմ բեռնափոխադրումների ոլորտում առկա խոչընդոտները:

Հայկական պատվիրակությունը ներկա է գտնվել նաև «Նորդուզ» անցակետի վերակառուցման նախագծի հիմնարկեքի արարողությանը:

Leave a Comment