Անկարան և Դամասկոսը հերքում են Թուրքիայում Սիրիայի և «Հեզբոլլահի» հանդիպումը

Թուրքիան և Սիրիան հերքել են տեղեկություններն այն մասին, թե Սիրիայի կառավարության պաշտոնյաներն ու լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման ներկայացուցիչները հանդիպում են ունեցել Թուրքիայում՝ դրանք անվանելով կեղծ և հորինված, տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները։

Թուրքիայի ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը հայտարարել է, որ Ազգային հետախուզական կազմակերպության միջնորդությամբ նման հանդիպում կազմակերպելու մասին լուրերն ամբողջովին անհիմն են, և հանրությանը կոչ է արել վստահել միայն պաշտոնական աղբյուրներին։

Սիրիայի տեղեկատվության նախարարությունը պետական «Ալիխբարիա» հեռուստաալիքի եթերում նույնպես հերքել է լուրը՝ ընդգծելով, որ նման հանդիպում տեղի չի ունեցել։

Սիրիայի կառավարության և լիբանանյան «Հեզբոլլահ» զինյալ խմբավորման ներկայացուցիչները դեմ առ դեմ բանակցություններ են վարել Թուրքիայում՝ փորձելով մեղմել նրանց միջև լարվածությունը, ըստ վեց աղբյուրների, որոնք ծանոթ են վաղեմի թշնամիների միջև առաջին հայտնի հանդիպմանը։

Հոկտեմբերի 1-ին Reuters-ը գրել էր, որ Սիրիացի պաշտոնյաները և Իրանին կապված խմբավորումը գաղտնի հանդիպել են առնվազն մեկ անգամ անցյալ ամիս։ Աղբյուրները հայտնում են, որ վաղեմի հակառակորդները սեպտեմբերին հանդիպել են Թուրքիայում։

Ըստ նրանց՝ հանդիպման նպատակը լարվածության թուլացումն էր, անվտանգության հետ կապված հարցերի քննարկումը։ Աղբյուրը նշում է, որ Իրանը հիասթափված է անմիջականորեն չմասնակցելու համար, իսկ կողմերը վերջնական համաձայնության չեն հասել։

Leave a Comment