Ավանեսյանը հայտնել է Շաքիում տուժած կնոջ և երեխաների վիճակի մասին – armeniatoday.am

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մանրամասներ է հայտնել Շաքիում ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևի ներխուժման հետևանքով վնասվածքներ ստացած բնակչուհու և նրա երկու երեխայի առողջական վիճակի մասին։

«կնոջ առողջական վիճակը կայուն է, ստանում է անհրաժեշտ և վիճակին համարժեք բուժօգնություն. կյանքին սպառնացող վտանգ չունենք։ Երեխաների առողջական վիճակը գնահատվում է բավարար»,- գրել է Ավանեսյանը։

Նա տեղեկացրել է, որ երեխաներն ստացել են նաև հոգեբանական օգնություն։ 

 

ՀՀ սահմանը հատած ադրբեջացի զինծառայողը Սյունիքի մարզի Շաքի գյուղում հոկտեմբերի 1-ին կրակել էր հայ կնոջ վրա, ավելի ուշ դատախազությունից հայտնել էին, որ տուժել են նաև նրա երեխաները։ Ըստ ՀՀ ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ)՝ ադրբեջանական կողմը զինծառայողի՝ ծառայության վայրը լքելու մասին հայկական կողմին հայտնել էր դեռ սեպտեմբերի 29-ին, որից հետո որոնողական աշխատանքներ էին սկսվել։ Զինծառայողը ձերբակալված է։ 

 

Շաքիի բնակիչներից մեկն Armenia Today-ին պատմել էր, որ ավտոմատով զինված ադրբեջանցին  բնակչուհուն վնասել է երեք երեխայի ներկայությամբ։ 

Leave a Comment