«Չփորձեք ադրբեջանցուն հանձնել ու լռեցնել հարցը»․ Միհրան Մախսուդյան

«Չփորձեք ադրբեջանցուն հանձնել ու լռեցնել հարցը»․ Միհրան Մախսուդյան

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Սյունիքում կատարվածը պարզապես վերջն է։ Եթե ադրբեջանցին սահմանը խախտելով հարձակվել է հայ կնոջ վրա՝ իշխանությունները պարտավոր են կոշտ և հստակ արձագանքել։ Չփորձեք նորից ադրբեջանցուն հանձնել ու լռեցնել հարցը՝ հատկապես առանց մեր գերիների փոխանակման։
Ես ասել եմ և ասում եմ՝ ադրբեջանցու հետ այսպես խաղաղություն չի կառուցվում։ Թշնամանքը խոսքերով չի վերանում։ Ծիրանի ծառը խնձոր չի կարող տալ»։

Leave a Comment