Ռուսաստանի Բուրյաթիայի Հանրապետությունում ոստիկանությունը պարզում է 74-ամյա կնոջ մահվան պատճառ դարձած ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքները։ Այս մասին հայտնել է տարածաշրջանի ոստիկանությունը։
Դեպքը տեղի է ունեցել Կյախտինսկի շրջանի Կուդարա-Սոմոն գյուղում։ Նախնական տվյալներով՝ 45-ամյա տեղացի կինը մեքենան վարել է ալկոհոլի ազդեցության տակ։
Past.am-ի փոխանցմամբ՝ Toyota Premio-ի վարորդը բախվել է տան ցանկապատին, ինչի հետևանքով մեքենան հարվածել է դարպասը բացող իր 74-ամյա մորը։
Ստացած վնասվածքները տարեց կնոջ համար մահացու են եղել։
Past.am-ի տեղեկություններով՝ իրավապահները շարունակում են պարզել դեպքի բոլոր հանգամանքները։