
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատական հայց է ներկայացրել ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի դեմ, այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական հարթակից: Նշվում է, որ Փաշինյանը պահանջում է հրապարակային հերքել հարցազրույցներից մեկի ժամանակ իր հասցեին հնչեցրած զրպարտություն համարվող փաստացի տվյալները, ինչպես նաև Ղազարյանից բռնագանձել 6 միլիոն դրամ՝ որպես փոխհատուցման գումար։